Լրահոս
Հասարակական
11:15
28.06.25
730

Այս նախկին հոգևորականը դավաճшն և մшտնիչ Հnւդայի կատարյալ հետնորդներից է, nւրացnղ տեսակ. Ռուբեն վարդապետ

Img default alt hy

Հանրային հեռուստաընկերությունը երեկ տաղավար էր հրավիրել մեկին, որը տարիներ առաջ կարգալույծ է եղել ու այլևս հոգևորական չէ, սակայն Հ1-ի Պետրոս Ղազարյանը նրան ներկայացնում էր որպես ՀԱԵ վարդապետ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն անդարարձել է այս թեմային ու հայտարարել, որ այս նախկին հոգևորականը դավաճան ու մատնիչ Հուդայի կատարյալ հետնորդներից է, ուրացող տեսակ։

«Առաջին անգամ կարգալույծ լինելով՝ մեղայականով դիմել է Վեհափառ հայրապետին՝ վերականգնվելու իր հոգևոր կարգավիճակի և ծառայության մեջ։ Եվ ուշադրություն. նրա համար միջնորդել և երաշխավոր է կանգնել Բագրատ սրբազանը։ Երկրորդ անգամ կարգալույծ լինելով՝ ամոթահար է թողել Բագրատ սրբազանին, հիմա էլ համաձայնվելով օգտագործվել օրվա իշխանությունների կողմից՝ անվանարկում է նույն Բագրատ սրբազանին։

Հ. Գ.

Մենք՝ միաբան հոգևորականներս, սովորություն չունենք անդրադառնալու նախկին հոգևորականներին, երբ իրենց մաղձն ու թույնը թափում են Մայր Աթոռի գահակալի կամ մյուս հոգևորականների ուղղությամբ՝ այն հույսով և ներողամիտ մոտեցմամբ, որ մի օր անդրադարձ կունենան և կվերափոխվեն։ Բայց այս դեպքը բացառիկներից է. հայտնվել է Հանրային Հեռուստատեսության եթերում, իբր սրտացավ մեկը, հանրահռչակ Պետրոսի դուդուկի տակ մոլորեցնելու մեր հասարակությանը»,- նշել է Հայր Ռուբենը։