Լրահոս
Հասարակական
22:10
24.06.22
259

«ԱՅԳ» ռեստորանում առաջացած կրակի դեմ պայքարել է հրշեջների 3 մարտական հաշվարկ

Img default alt hy

Հունիսի 24-ին  խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 6 հասցեում գործող «ԱՅԳ»  ռեստորանային համալիրի տանիքում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և 1 մարտական հաշվարկ՝ թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել է ռեստորանային համալիրի խոհանոցի մոտ 280 քմ փայտյա կառուցատարրերից մոտ 6 քմ-ն ու մինչև հրջեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները: