Լրահոս
Հասարակական
16:20
20.06.22
135

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 36-ամյա վարորդը Volkswagen-ով վթարի է ենթարկվել, կա վիրավոր

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Ռաֆայել Ս-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և շրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։