Լրահոս
Հասարակական
17:39
10.12.25
2 291

Ավտովթար՝ Արարատի մարզում. ՊՆ հաշվեկշռում հաշվառված բեռնատարը բախվել է մարդատար մեքենայի. զոհ կա

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Գրիբոյեդով փողոցում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարը։

Շամշյանի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2106»-ը և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։