Լրահոս
Հասարակական
22:20
25.06.22
121

Ավտոմեքենայի պայթյունից հետո Գլինկայի փողոցի ավտոտեխսպասարկման կետը ժամանակավորապես փակ է

Գլինկայի փողոցի ավտոտեխսպասարկման կետում մեքենայի պայթյունից տուժածներից 4-ի վիճակը ծանր է, 1-ինը՝ ծայրահեղ ծանր: «Հայլուր»-ի թղթակցին «Այրվածքաբանության ազգային կենտրոնում» հայտնել են, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու մարմնի 69 տոկոսն այրվածք է ստացել, կյանքին վտանգ է սպառնում: Նա տեխսպասարկման կետի աշխատակիցներից է: