Լրահոս
Տնտեսական
16:15
26.09.22
87

Ավստրիան, Հունգարիան և Բուլղարիան ակտիվացրել են գազի ներմղումը պահեստարաններ

Img default alt hy

Այն երկրները, որոնք գազի ստորգետնյա պահեստարաններում (ԳՍՊ) պաշարների մակարդակով հետ են մնում ԵՄ-ի գծով ընդհանուր մակարդակից, ակտիվացրել են գազի ներմղումը պահեստարաններ՝ գազառման վերահաս սեզոնի նախաշեմին (միջին հաշվով ԵՄ-ի գծով ընդհանուր զուտ-գազառումն սկսվում Է հոկտեմբերի երրորդ տասնօրյակին): Ավստրիան, Հունգարիան և Բուլղարիան ձգտում են հասնելու ԳՍՊ-ներում պաշարների լցման նպատակային 80-տոկոսանոց մակարդակի: Մինչդեռ Եվրոպայում սեզոնային ջերմաստիճանային տրեկը շարունակում Է նվազումը՝ ավելացնելով գազի սպառումը:

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտը նախորդ օրերի և ամիսների մակարդակին Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: