Լրահոս
Քաղաքական
13:27
15.11.24
142

Ավինյանի աներոջը հրմշտել են, չեն ծեծել. միջադեպը հաստատում է Սանոսյանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը այսօր հաստատել է Երևանի ՋԷԿ-ում ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի և Տիգրան Ավինյանի աներոջ՝ Արթուր Պահլավունու միջև երեկ տեղի ունեցած միջադեպը: «Մեդիահաբն» էր հայտնել, որ Սարգիս Հովհաննիսյան այնպես է հարվածել Պահլավունուն, որ նրան արյունլվա վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Խորհրդարանական ամբիոնից Գնել Սանոսյանը փորձել է մեղմացնել իրավիճակը: «Ոչ թե ծեծկռտուք է եղել, այլ վիճաբանություն ու հրմշտոց»,- ասել է Սանոսյանը: