Լրահոս
Աշխարհ
15:45
03.03.23
320

Ավերիչ տորնադո՝ Տեխասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ավելի քան 300 հազար մարդ առանց լույսի է մնացել պտտահողմի պատճառով։ Տարերքը հարվածել է Տեխաս նահանգին։ Քամու պոռթկումները հասնում էին վայրկյանում երեսուն մետրի։

Փոթորիկը, որն ուղեկցվում էր կարկուտով, ծառեր էր տապալում, տների տանիքները պոկում, էլեկտրահաղորդման գծերը վնասում։ Դրա պատճառով տրանսֆորմատորային ենթակայանները սկսել են պայթել։

Տեխասում ընդհանուր առմամբ չեղարկվել է ավելի քան 450 չվերթ։ Ցիկլոնը կարող է տարածվել հարևան Օկլահոմայում ևԱրկանզասում, որտեղ ընդհանուր առմամբ բնակվում է ավելի քան 30 մլն մարդ: Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել համալրվել առաջին անհրաժեշտության ապրանքներով։

Փետրվարի վերջին ուժեղ ավերածություններ են տեղի ունեցել ԱՄՆ Օկլահոմա նահանգում, որտեղ միանգամից երկու տորնադո է տեղի ունեցել: Տարերքի հարվածից տուժել է առնվազն 12 մարդ։