Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:04
31.01.20
85

Ատելությունը՝ Եւրոպայում եւ քաղբանտարկյալները՝ Ադրբեջանում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը շիկացած մթնոլորտում է անցնում: Ադրբեջանի պատվիրակությունը հայկական կողմին երեսով է տվել մեր Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցողը: Բաքվի պատվիրակը նկատել է, թե ժողովրդավարության մասին չպետք է խոսի մի երկիր, որտեղ ՍԴ նախագահի դեմ քրեական գործ է հարուցված: Իհարկե, ԵԽԽՎ-ն ընդունել է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկույցը, բայց քվերակությունը մի քանի խնդիր է մերկացրել: Նախ հակաադրբեջանական զեկույցի վավերացմանը, չգիտես ինչու, չեն միացել մեր ռուս դաշնակիցները: Բացի դա, Բաքվի պրոպագանդան խոր արմատներ է գցում ԵԽԽՎ-ում: Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության անդամ Կարին Շտրենցին՝ Ադրբեջանից կաշառք ստանալու և այդ երկրի շահերի լոբբինգով զբաղվելու համար: