Լրահոս
Հասարակական
22:32
02.02.20
83

Ատելության կարմիր մակարդակ

Անցնող շաբաթ վերջին մեկուկես տարվա մեր ներքաղաքական կյանքի բոլոր հականիշները խտացան մի շրջանի մեջ: Սևերի ու սպիտակների, լափամանից զրկվածների ու հեղափոխականների բանակները բախվեցին այն միակ իշխանության դարպասի առաջ, որ դեռ չի հանձնվում գործող քաղաքական էլիտային: Սահմանադրական դատարանի համար կռիվը վերջին մեկուկես տարվա չափանիշներով անգամ դժվար է տեղավորվում գիտակցության մեջ, ինչ-որ պահի չես հավատում տեսածիդ ու լսածիդ: