Լրահոս
Աշխարհ
19:45
11.09.22
135

Աստղագետները գտել են առասպելական Սոլարիս մոլորակը, որը նկարագրված է Ստանիսլավ Լեմի լեգենդար վեպում

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ TOI-1452b… Այս անվանումը տրվել է մոլորակին, որի գոյությունը հաստատել են մեծ միջազգային թիմի աստղագետները՝ վերստուգելով TESS (NASA Transiting Exoplanet Survey Satellite) տիեզերական աստղադիտակի կողմից հավաքված տվյալները:

TESS-ը փնտրում է մոլորակներ, որոնք գտնվում են Արեգակնային համակարգից շատ հեռու՝ ֆիքսելով աստղերի լույսի փոփոխությունը, որոնց  ուժգնությունը նվազում է այն պահերին, երբ մոլորակները անցնում են իրենց սկավառակներով։ Գիտնականները ուշադիր վերլուծում են պարամետրերը՝ արդեն աշխատելով իրենց աստղադիտարաններում, և եթե հաստատում են «հայտնագործությունը», ապա փորձում են հասկանալ, թե ինչ տեսք ունի հայտնաբերված մոլորակը։ Ներկայիս հաստատումը գալիս է Կանադայի Mont Mégantic աստղադիտարանի սարքավորումներից ստացված տվյալներից: Սարքավորման հեղինակները Մոնրեալի համալսարանի գիտաշխատողներն են:

Հին ու նոր տվյալներից հետևում է, որ TOI-1452b մոլորակը գտնվում է Երկրից հարյուր լուսնային տարի հեռավորության վրա, պտտվում է TOI-1452 երկուական համակարգի աստղերից մեկի շուրջը: Երկու աստղերն էլ կարմիր «թզուկներ» են։

Մոլորակի տրամագիծը 1,672 անգամ մեծ է Երկրից, զանգվածը՝ գրեթե հինգ անգամ։ Աստղագիտական ​​տերմինաբանությամբ՝ այսպես կոչված՝ «սուպերԵրկիր» է։: Փաստորեն, այդ սուպերԵրկիրը  առաջինն է, որի գոյությունը գիտականորեն հաստատված է:

Դա պայմանավորված է նրանով, որ մոլորակը շատ մոտ է գտնվում իր բավականին աղոտ և ոչ շատ տաք «գաճաճ» աստղին: «Թզուկից» ստացվող ջերմությունն ու լույսը շատ չէ, բայց բավական է հարմարավետ պայմաններ պահպանելու համար։ Մոլորակի վրա ջուրը հեղուկ վիճակում է։

TOI-1452b-ի խտությունը 5,6 գրամ է՝ մեկ խորանարդ սանտիմետրում, ինչը մի փոքր ավելին է, քան Երկրի 5,5 գրամ/խորանարդ սանտիմետրը: Այսինքն՝ մոլորակի ներսն ակնհայտ քարքարոտ է։ Բայց այն ավելի մեծ է և ծանր, քան Երկիրը: Այսպիսով, ջուրը շատ է՝ մոլորակի զանգվածի մոտ մեկ երրորդը: Դա կարող է տեղի ունենալ միայն մեկ դեպքում՝ եթե TOI-1452b-ն ամբողջությամբ ծածկված է ջրով՝ Սոլարիսի նման։ Ըստ հաշվարկների՝ պարզվում է, որ տեղական օվկիանոսի խորությունը հարյուր կիլոմետրից ավելի է։

Կանադացի աստղագետները անհամբերությամբ սպասում են, որպեսզօ  ՆԱՍԱ-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը  հետազոտի մոլորակի  օվկիանոսը և տեղեկացնի, թե արդյոք Սոլարիսը մթնոլորտ ունի և ինչպիսին է այն: Ի դեպ վերջերս Ուեբի միջոցով գիտնականները «տեսան» Երկրից 700 լուսատարի հեռավորության վրա գտնվող WASP-39 b մոլորակի շուրջ մթնոլորտը և այնտեղ ածխաթթու գազ գտան։

Իսկ այն, որ կյանքը հնարավոր է TOI-1452b մոլորակի օվկիանոսում, գիտնականները չեն կասկածում։ Ի դեպ, նրանք հույս ունեն այն գտնել նույնիսկ Արեգակնային համակարգում՝ այն օվկիանոսներում, որոնք գտնվում են Յուպիտերի և Սատուրնի արբանյակների սառույցի շերտի տակ: