Լրահոս
Արցախ
19:23
05.03.23
239

Արյունոտ հարձակման պահը և վերջին մանրամասները. այն, ինչ հայտնի է ադրբեջանական դիվերսիայի մասին

Թշնամին դարանակալել է ճանապարհամերձ անտառում և ոստիկանության անձնակազմի մեքենայի ընթացքի պահին կրակ բացել:

Այս ռեպորտաժում երևում է այն պահը, երբ ադրբեջանցի դիվերսանտները մոտենում են մեքենային, բացում դուռը, կրկին կրակում ու փախչում:

Թշնամին նույնպես զոհեր ու վիրավորներ ունի։ Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնում է՝ ոստիկանության ծառայողների և դեպքի վայրին մոտ պաշտպանական դիրքում եղած զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում են ադրբեջանցիները կորուստներ տվել ու հետ շպրտվել։