Լրահոս
Հայաստան
12:50
20.06.22
458

Արյան թարմ հետքեր ու պարկուճներ՝ Նիգավանի արյունոտ հաշվեհարդարի վայրում

 

Նիգավանում տեղի ունեցած արյունոտ հաշվեհարդարի դեպքի վայրում է եղել «Հայլուր»-ի նկարահանող խումբը: Մեր տեսախցիկը ֆիքսել է, որ դեպքի վայրում դեռ կան արյան թարմ հետքեր, նաև պարկուճներ:

Հրազենային վնասվածքներից երկու երիտասարդ է մահացել: 27-ամյա մի երիտասարդ երեկ երեկոյան «Ապարան» բժշկական կենտրոն տեղափոխվելիս է մահացել: ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանի տեղեկություններով՝ նա ԱԱԾ աշխատակից էր: Մի տղամարդ էլ մահացել է այսօր առավոտյան:

«Yerevan.Today»-ին Ապարանի քաղաքապետարանից հաստատել են, որ նա Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին էր, «Գնթունիկի» աշխատակից: Հինգ հոգի վիրավոր է: Առնվազն մեկի վիճակը ծայրահեղ ծանր: Ըստ ոստիկանության՝ Նիգավանի արյունահեղությունը կենցաղային հարցի շուրջ է ծագել, կիրառվել է նաև որսորդական հրացան:

Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ՔՊ-ական պաշտոնյաների հարազատներն են կրակոցներ արձակել Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա: «Հայլուր»-ի թղթակիցը դեպքի վայրից քիչ հեռու զրուցել է սպանվածներից մեկին ճանաչող մի տղամարդու հետ: