Լրահոս
Սպորտ
21:45
11.09.22
116

Արթուր Ալեքսանյանը հաղթեց իրանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի Աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։

Կիսաեզրափակիչում գյումրեցի ըմբիշը գոտեմարտել է իրանցի Մոհամադհադի Աբդոլլահ Սարավիի հետ և 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 9-0 հաշվով հաղթել էր ղրղզ Բեկսուլթան Մախմուդովին, իսկ 1/8 եզրափակիչում առավելության էր հասել Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարի նկատմամբ։ Արթուրի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել։