Լրահոս
Սպորտ
13:30
11.09.22
164

Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ.

Img default alt hy

Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Ալեքսանյանի առաջին մրցակիցը հրաժարվեց գոտեմարտել:

Այսօր մրցագորգ դուրս կգան նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը:

Պողոսյանը պայքարը կսկսի 1/16-ից, որտեղ կհանդիպի ճապոնացի Ռյուտո Իկեդայի հետ:

Սլավիկ Գալստյանը ևս մեկնարկելու է 1/16-ից: Նրա մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Փավրիզ Նասիբովն է:

Կարապետ Չալյանը մեկնարկելու է 1/16-ից խորվաթ Ֆիլիպ Սաչիչի հետ գոտեմարտով: Հաղորդում է ArmSport.am-ը։