Լրահոս
Հասարակական
21:00
19.06.25
206

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտա թիվ 39 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Վրեժ Բ.-ն։

Վերջինները օգտագործել են իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում հրդեհի պատճառը, պարզվում է։