Լրահոս
Հասարակական
16:14
21.06.22
524

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում

Img default alt hy

Այսօր` հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 52-ամյա Գնել Պ-ի վարած Honda մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Սենիկ Վ-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում, մի քանի պտույտ շրջվելով՝ այնուհետև հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով «07»-ի վարորդ Սենիկ Վ-ն օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։