Լրահոս
Հասարակական
14:27
13.11.24
243

Արմենակյան փողոցում գիշերային ժամերին միջին նորոգման աշխատանքներ են. տրանսպորտային միջոցները չկայանել երթևեկելի մասում

Img default alt hy

Արմենակյան փողոցում շարունակվում են միջին նորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել սույն թվականի նոյեմբերի 25-ին: Աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին` 22:00-ից մինչև 07:00-ը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին  չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: