Լրահոս
Միջազգային
12:41
27.09.22
120

Արևմուտքը հազիվ թե ավելացնի սպառազինությունների մատակարարումները Կիեւին

Img default alt hy

Արևմտյան երկրները հազիվ թե կտրուկ մեծացնեն սպառազինությունների մատակարարումները Կիևին «հակահարձակման» ֆոնին և չեն պատրաստվում ծանր տեխնկա ուղարկելու նրան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի լույս 27-ի գիշերն այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

«Հազիվ թե տեղի ունենա զենքի մատակարարումների կտուկ ավելացում կամ խախտվեն նոր տաբուները դրանց տեսակի վերաբերյալ, քանի որ ԱՄՆ-ը դրսևորում Է զգուշություն, իսկ Եվրոպայի հանգուցային սպառազինությունների պաշարները վերջանալու վրա են»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ, որը վկայակոչում Է ԵՄ-ի մի բարձրաստիճան պաշտոնյայի:

Bloomberg-ի չորս աղբյուրներ նշել են, որ «չկան ոչ մի կարգի նշաններ» այն բանի, թե Եվրոպան պատրաստվում Է Կիևին մատակարարելու ծանր զինամթերք: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է գերմանական Leopard տանկերին, որոնք օգտագործում են ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ, դրանց թվում Իսպանիան, Նիդեռլանդները և Թուրքիան: Մարտական մեքենաներն այլ երկրների հանձնել նրանք կարող են սոսկ Բեռլինի թույլտվությամբ:

Գերմանիան իր թույլտվությունն առայժմ չի տվել, և, դեռ ավելին, այլ երկրներից պահանջներ թույլատրելու տանկերի արտահանումն Ուկրաինա չեն ստացվել, նշել Է աղբյուրը: Բացի դրանից, ինչպես հայտնում Է գործակալությունը, Ուկրաինային օգնությունն Իտալիայում միջոցների պակասի և ընտրությունների անցկացման պատճառով դուրս Է մղվել նրա կառավարության առաջնահերթ խնդիրների ցուցակից: Հռոմից զինամթերքի մատակարարումները Կիևին հուլիսից դանդաղել են, նշել են աղբյուրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: