Լրահոս
Քաղաքական
17:26
27.11.25
1 809

Արդարությունը վերականգնվում է, երբ բոլորս բռունցք ենք դառնում․ Գառնիկ Դանիելյան

Img default alt hy

Քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սա արդյունքն է հանրային լայն արձագանքի։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեղան և բարձրաձայնեցին կին քաղբանտարկյալի հանդեպ տարվող անարդար դատական գործընթացի մասին։

Շնորհակալություն նաև փաստաբաններին, որոնք այս ընթացքում ցուցաբերեցին բարձր պրոֆեսիոնալիզմ։

Արդարությունը վերականգնվում է, երբ բոլորս բռունցք ենք դառնում։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա։