Լրահոս
Արցախ
15:54
05.03.23
182

Արցախում վիրավորում ստացած ոստիկանին վիրահատել են

Img default alt hy

Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության 1 ծառայող կրծքավանդակի հրազենային վիրավորումով տեղափոխվել է Ահ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ 

Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հավելենք նաև, որ Ահ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա»,-ասված է հաղորդագրության մեջ։