Լրահոս
Արցախ
23:30
06.03.23
230

Արցախում տապալված օպերացիայից հետո Ադրբեջանի նոր հարձակման հավանականությունը մեծանում է

Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ երկու զոհ ունի, հայկական փորձագիտական շրջանակները վստահեցնում են, որ երեքն են հակառակորդի զոհերը: Ադրբեջանը երեկ էր իր երկու զինվորի մահվան մասին հայտնել, իսկ այսօր հաղորդել է, թե բանակում զոհ կա՝ ականի պայթյունի հետևանքով: Ըստ Բաքվի պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին, սակայն այդ մասին հաղորդագրությունը դեպքից մեկ օր անց են տարածել:

Ռազմական փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի հարձակումը նախապես ծրագրված է եղել: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկություն ունի, որ հարձակումից առաջ ադրբեջանցիները քարեր են շարել ճանապարհին: