Լրահոս
Արցախ
10:00
06.03.23
147

Արցախում սպասվում է քամու ուժգնացում

Img default alt hy

ԱՀ ԱԻ պետական ծառայությունը զգուշացնում է, որ այսօր`մարտի 6-ին, ցիկլոնի անցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում` 27-30մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մարտի 6-ին և 7-ին սպասվում է անձրևի տեսքով թույլ տեղումներ: Մարտի 8-10-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: