Լրահոս
Քաղաքական
19:21
26.06.22
197

Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք

Img default alt hy

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնում է, որ հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Հունաստանում:

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ:

Նախարարներ Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: