Լրահոս
Քաղաքական
10:07
19.09.22
201

Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նշվում է, որ տեղի կունենան արտգործնախարար Միրզոյանի երեք տասնյակից ավել հանդիպումները գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։