Լրահոս
Քաղաքական
18:34
28.06.25
251

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

Img default alt hy

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։

Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։