Լրահոս
Քաղաքական
15:45
10.12.25
99

Արաղչին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ նախքան նրա Երևան մեկնելը։  Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը։

Դեսպանը ներկայացրել է իր ծրագրերը՝ երկու հարևանների միջև հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ։

Հաջողություն մաղթելով նոր դեսպանին՝ Արաղչին Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները որակել է քաղաքակրթական և պատմական։