Լրահոս
Առողջապահական
15:52
19.09.22
222

Արագածոտնում խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը վիրահատվում է. ԱՆ

Img default alt hy

Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիները տեղափոխվել են «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճակի վնասվածքներով: