Լրահոս
Սպորտ
10:00
16.11.24
400

Անչելոտիի ունքն այլևս չի՞ բարձրանա Ռեալի համար․ սերուցքայինները որոշում են կայացրել

Img default alt hy

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն, ով ներկայումս գլխավորում է Լևերկուզենի «Բայերը», 2025 թվականի ամռանը կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ՝ փոխարինելով այս պաշտոնում Կառլո Անչելոտիին։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիյան Պլետենբերգը։

Ավելի վաղ Պլետենբերգը տեղեկացրել էր, որ Ալոնսոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն «Բայերում» վստահ են, որ իսպանացի մասնագետը կդառնա հենց «Արքայական ակումբի» մարզիչը։

Նշվում է նաև, որ Ալոնսոյի տեղափոխությունը «Ռեալ» մեծացնում է «Բայերի» հարձակողական կիսապաշտպան Ֆլորիյան Վիրտցի՝ իսպանական գրանդ տեղափոխվելու հնարավորությունները։