Լրահոս
Արտաքին քաղաքականություն
00:17
29.04.20
94

«Անցանկալի փուլ»՝ ԼՂ հարցում. Մամեդյարովն ասում է Լավրովի ասածը

Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է արցախյան կարգավորման փուլային տարբերակի շուրջ՝ իր հայ պաշտոնակցի պարզաբանումների մասին: «Մինվալ. ազ»-ին տված հարցազրույցում Մամեդյարով Մնացականյանի վերջին հայատարարությունը անվանել է «հռետորական հարձակում՝ ներքին լսարանին հանգստացնելու համար»: Ինչպես հիշում եք, Զոհրաբ Մնացականյանը ուղիղ տեքստով չէր հերքել Ռուսաստանի արտգործ-նախարար Լավրովի հայտարարությունը, թե բանակցային սեղանին դրված է փուլային կարգավորորում ենթադրող փաստաթուղթ: Ավելի ուշ, ԱԳՆ խոսնակը ռուսական մամուլին ասել էր, որ 2018-ից ի վեր չեն վարվում բանակցություններ, որոնց հիմքում կարգավորման փուլային տարբերակ լինի: