Լրահոս
Քաղաքական
21:17
24.06.22
138

ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է. Բլինկեն

Img default alt hy

Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Մենք աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել: Մենք կշարունակենք դա անել այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- ասել է Բլինկենը: