Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:07
28.09.22
143

ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին

Img default alt hy

ԱՄՆ-ը սեպտեմբերի 28-ին կհայտարարի Ուկրաինային 1 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին: Այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր:

Փողը, որը տրամադրվում Է Ուկրաինայի անվտանգության աջակցման նախաձեռնության (Ukraine Security Assistance Initiative, USAI) շրջանակներում, Կիևին թույլ կտա զենք և ռազմական սարքավորանք ձեռք բերել ամերիկյան պաշտպանական կապալառուներից, հայտնել են գործակալության աղբյուրները: Այսպիսով, Վաշինգտոնի կողմից Կիևին ցույց տրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը 2021 թվականի հունվարից հասնում Է 16 միլիարդ դոլարի, ընդ որում այդ գումարի մեծ մասը ուղարկվել Է փետրվարի 24-ից հետո, նշում Է Bloomberg-ը:

Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ փաթեթը նաև կներառի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անօդաչուների դեմ պայքարի միջոցներ, ռադիոտեղորոշման համակարգեր և պահեստամասեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: