Լրահոս
Սպորտ
23:55
13.11.24
290

Ալեքս Սահակյանը կստանա միջազգային վարպետի կոչում

Img default alt hy

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են՝ Ալեքս Սահակյանը շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների առաջնության շրջանակներում հաղթահարեց 2400 վարկանիշային շեմը և քանի որ արդեն ունի անհրաժեշտ նորմաները, կստանա միջազգային վարպետի կոչում:

Ալեքսը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 36 կետով:

Շնորհավորում ենք Ալեքս Սահակյանին և մաղթում նոր ձեռքբերումներ։