Լրահոս
Քաղաքական
20:45
14.11.24
160

Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հետաքրքրության հարցեր

Img default alt hy

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը՝ երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: 

Հնարավոր է սա 5 people նկարն է

ՀՀ ԱԺ նախագահն էլ շնորհակալություն է հայտնել իր հունգարացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու նրան պաշտոնական այցով հրավիրել Հայաստան: 

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հետաքրքրության հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: 

Հնարավոր է սա 9 մարդ and տեքստ նկարն է

Ալեն Սիմոնյանը շրջել է նաև Հունգարիայի ԱԺ շենքում և գրառում կատարել Հունգարիայի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Հնարավոր է սա 9 մարդ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 2 people նկարն է