Լրահոս
Հասարակական
12:20
21.06.22
254

Ակսել Թևոսյանը հրաժարվել է ստանձնել Երևանի ավագանու անդամի լիազորությունները

Img default alt hy

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր՝ հունիսի 21-ին, ավագանու նիստի ժամանակ ասել է, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Նա նշեց, որ Գայանե Եղիազարյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ակսել Թևոսյանին: Վերջինս դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազրությունները դադարեցնելու մասին:

Հիշեցնենք, որ Գայանե Եղիազարյանը հունիսի 9-ին ստանձնեց Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները:

Հիշեցնենք, որ նա նշանակվել է Անուշ Բեղլոյանի փոխարեն: Վերջինս հրաժարվել էր մանդատից՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու պատճառով։