Լրահոս
Քաղաքական
21:23
23.12.25
472

Ակնհայտ է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության բացահայտումը անհնար է գործող իշխանությունների օրոք․ Թանդիլյան

Img default alt hy

Արդեն երեք ամիս է մեզ հետ չէ մեր անփոխարինելի ընկերը՝ Վալոդյան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Երեք ամիս է անցել դաժան սպանությունից, և երեք ամիս է իշխանությունները չեն արել ոչինչ՝ այս ոճրագործությունը բացահայտելու համար։ Անգործությունը, անպատասխանատվությունը և լռությունը դարձել են պետական վարքագիծ։

Այսօր արդեն ակնհայտ է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության բացահայտումը անհնար է գործող իշխանությունների օրոք։

Արդարության վերականգնումն անխուսափելի է»,-գրել է նա։