Լրահոս
Հասարակական
14:30
20.09.22
77

ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը շուրջօրյա աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին

Img default alt hy

Պայմանավորված սահմանին տիրող իրադրությամբ՝ ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը շուրջօրյա մասնագիտական աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին։

Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել զանգելով՝ 911, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝

060 712 444, 010 360 684, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: