Լրահոս
Հասարակական
21:34
10.03.20
104

Աղմկոտ գրադարանը. Նոր տնօրենը 11 աշխատակցի հեռացնում է

Հայհոյախոսություններից հեռու մնալու համար բավական է շատ կարդալ, բայց եթե Մալաթիա-Սեբաստիայում եք ապրում, այս օրերին ավելի լավ է չգնաք այդ վարչական շրջանի կենտրոնական գրադարան: Այնտեղ հիմա ընթերցասերների սիրտ չունեն: Մեկ տարվա տնօրենը չի հավանել տարեց աշխատակիցներին, նրանց անվանել է ծերակույտ, մի քանիսին տուն ճանապարհել ու փոխարենը ընդունել նոր աշխատողներ: Գրադարանում գործադուլ է, իսկ տնօրենը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները: