Լրահոս
Քաղաքական
22:50
04.03.23
184

Աղազարյանը չի նահանջում կարտոշկի փողոցից ու պահանջում է վաճառողի ներողությունը

Տիգրանյան փողոցում կարտոֆիլի տաղավարներն այսօր էլ դատարկ են եղել: ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի հետ քաշքշուկից հետո ձերբակալված կարտոֆիլ վաճառողը ազատ է արձակվել ու հիմա չգիտի, թե որտեղ է իրացնելու պահեստում մնացած ավելի քան մեկ տոննա կարտոֆիլը:

Նա այսօր միջադեպի իր տարբերակն է ներկայացրել «Հայլուրի» թղթակցին, ասել է, որ փորձել է կանխել Հովիկ Աղազարյանի բռնկումը, թույլ չտալ, որ ՔՊ-ականը ոտքի հարվածներ հասցնի կարտոֆիլի պարկերին: