Լրահոս
Քաղաքական
13:56
25.09.22
494

Ադրբեջանը շարունակում է Հայաստանին սպառնալ անգամ միջազգային հարթակներից

Img default alt hy

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը «կշարունակի ճնշել իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք», «News.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Երկու օր առաջ մենք լսեցինք (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում - IF) Հայաստանի վարչապետի ելույթը։ Ցավոք, դա հերթական ապացույցն է այն բանի, որ հայկական կողմը մտադիր է նորմալացման փոխարեն շարունակել առճակատումը։ Մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանը բավականաչափ հակամարտություն, ավերածություններ և տառապանքներ է տեսել: Ժամանակն է, որ երկու ժողովուրդները լիովին զբաղվեն հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացով, որպեսզի մենք վերջապես կարողանանք շրջել մեր պատմության ողբերգական էջը և սկսել ավելի լավ ապագա կառուցել մեր երեխաների համար։ Ադրբեջանական կողմը հավատարիմ է իր պարտավորություններին»,- ասել է Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը «չի գնում իր նախորդների ճանապարհով՝ միտումնավոր ևս մեկ անգամ փակելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հնարավորությունների պատուհանը»։

Միաժամանակ նա ասել է, որ «Ադրբեջանը հաստատակամ է հետագայում էլ հետ մղել իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, իր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք և կոչ է անում Հայաստանին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»։

«Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանային լիարժեք կարգավորման միջոցով անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման բանալին է»,- նա իր սպառնալիքները մեղմել է «խաղաղ» ելույթներով։