Լրահոս
Իրավական
12:00
26.09.22
359

Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 29-ը ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն պետք է տրամադրի

Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ  Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Այդ մասին «Aysor.am»-ին հայտնեցին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։ 

Նշվում է, որ խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։