Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:48
04.03.23
116

Ադրբեջանը կրակում է, քանի որ չի ստացել ուզածը. Բաքվի վրա ազդելու ռուսական լծակները թուլացել են

Միջազգային դատարանի որոշումից անցել է 10 օր, բայց Ադրբեջանը անտեսում է այն ու շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախի 120 հազար բնակիչներին: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը արձանագրում է, որ դիտավորյալ ու անմարդկայնորեն փակ պահելով կյանքի ճանապարհը` Բաքուն լրջագույն մարտահրավեր է նետում միջազգային համայնքին, իսկ դա հանդուրժելը անդառնալի հետևանք կունենա Մարդու իրավունքների միջազգային ճարտարապետության համար: