Լրահոս
Տարածաշրջան
15:16
23.12.25
386

Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջան» թեզը ներդնում է կրթական համակարգում. КАВКАЗАРЬ

Img default alt hy

Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես սկսել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնությունների («Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի) ինստիտուցիոնալացումը բուհերում։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ գաղափարի ներդրումը բուհերում նպատակ ունի պատրաստել սերունդների՝ դեպի «հայրենի հողեր վերադառնալու» համար։

Ըստ վերլուծաբանների՝ սա պարզապես հայտարարություն չէ, այլ համակարգված ռազմավարություն, որն իր մեջ ներառում է. մասնագիտացված դասագրքերի և ժողովածուների հրատարակում։

Մինչ Բաքուն միջազգային հանրությանը ներկայացնում է սա որպես «հումանիտար նախաձեռնություն», գործնականում ստեղծվում է գաղափարական հիմք  Հայաստանի դեմ հետագա տարածքային հավակնությունների համար։