Լրահոս
Հասարակական
16:45
23.12.25
612

Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է

Img default alt hy

Գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: 

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեկտեմբերի 22-ին 70-ամյա Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա ունեցել է շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:

Գերեվարված Վագիֆ Խաչատրյանի վիճակն այս պահին գնահատվում է ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

2023թ. սրտի հրատապ վիրահատության համար Արցախից Հայաստան տեղափոխվելիս ադրբեջանցիները նրան գերեվարել են Հակարի կամրջի ապօրինի տեղադրված անցակետում: