Լրահոս
Քաղաքական
11:52
19.09.22
129

Ադրբեջանն այս պահին ունի բոլոր միջոցները Սյունիքը ՀՀ-ից գործնականում կտրելու համար. Կարեն Վրթանեսյան

Img default alt hy

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Այն «անպետք» Իշխանասարը և Սև լիճը, որտեղ ադրբեջանական զորքը Նիկոլի անմիջական աջակցությամբ 2 փուլով (2021-ի մայիսին և նոյեմբերին) առաջ եկավ, ամրացավ ու տնավորվեց, վերահսկում է Սյունիքը մնացած Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ (Նույն ինքը՝ ՀՀ-Իրան մայրուղին)։

Այսօր Իշխանասարի ադրբեջանական հրետանին հնարավորություն ունի հանգիստ կրակի տակ պահելու այդ ճանապարհը։
Այսինքն երբ ասում են՝ Սյունիքը վտանգված է, իրականում դա էլ է արդեն անցած էտապ։ Վտանգված-պրծած է. Ադրբեջանն այս պահին ունի բոլոր միջոցները Սյունիքը ՀՀ-ից գործնականում կտրելու համար։

Ու կապ չունի, թե ադրբեջանցիների դեմ տված ինչ թուղթ է ստորագրելու Հայաստանում իրենց գլխավոր կամակատար Նիկոլը, հենց զգան, որ աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ է տալիս դա անել, այդ թուղթը ոչ մի բան չի նշանակելու... Կամ գուցե նույնիսկ չսպասեն որևէ բան ստորագրելուն։

Սյունիքի Հայաստանից կտրելու իրական ու մոտալուտ սպառնալիքը հնարավոր է վերացնել միայն ադրբեջանցիներին Իշխանասարից գցելով»։