Լրահոս
Արցախ
12:26
05.03.23
464

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը. Արցախի ՊՆ

Img default alt hy

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,-նշվում է հաղորդագրության մեջ։