Լրահոս
Արցախ
10:00
03.03.23
218

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. ՊԲ

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։, այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։