Լրահոս
Տարածաշրջան
22:25
26.06.25
646

Ադրբեջանի խորհրդարանում բողոք են արտահայտել արցախահայերի վերադարձի իրավունքին կողմ արտահայտված բրիտանացի պատգամավորների դեմ

Img default alt hy

Ադրբեջան-Մեծ Բրիտանիա միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար Ֆարիզ Իսմայիլզադեն բողոքի նամակ է հղել Մեծ Բրիտանիայի Պառլամենտի պատգամավորներ Ջիմ Շենոնին և լորդ Ալթոնին՝ ի պատասխան նրանց 2025 թվականի հունիսի 18-ի «Շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը» աջակցելու հրապարակային կոչի։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նամակում նշվում է, Ադրբեջանը բազմազգ և բազմադավանական երկիր է՝ խաղաղ համակեցության ավանդույթներով և իբր 2023թ. սեպտեմբերի 19-ին հաջորդած իրադարձություններից հետո ոչ մի հայ բռնի կերպով չի վտարվել, նրանք կամավոր են լքել տարածաշրջանը՝ իբր հայկական քարոզչության ազդեցության տակ: