Լրահոս
Տարածաշրջան
14:40
05.03.23
1 808

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զոհերի և վիրավորների մասին

Img default alt hy

«Ադրբեջանը հայկական սադրանքի հետևանքով զոհեր և վիրավորներ ունի»։ Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

«Օպերատիվ տեղեկատվություն է ստացվել Խանքենդի-Հալֆալի-Տուրսու գրունտային ճանապարհով Հայաստանի Հանրապետությունից ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի և անձնակազմի փոխադրումն Ադրբեջանի տարածք իրականացնելու մասին, որտեղ ժամանակավորապես գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմը։

Մարտի 5-ի առավոտյան, ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով՝ փորձ է արվել կանգնեցնել և ստուգել ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնող ավտոմեքենաները: Հակառակ կողմը կրակ է բացել։ Փոխհրաձգության արդյունքում երկու կողմից կան զոհեր և վիրավորներ», - ասել են գերատեսչությունից։