Լրահոս
Արցախ
15:57
21.06.22
414

Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան. Բաբայան

Img default alt hy

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան. Որպես համեմատություն կարելի է բերել նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ, որտեղ բանտարկյալները նույնպես իրավունքներ ու ազատություններ ունեին։ Օրինակ՝ նրանք կարող էին օրական 2 րոպե քնել, երազնել տեսնել։ Բայց արդյո՞ք դա երաշխավորում էր նրանց ապահով ապագան։ Դա երաշխավորում էր նրանց մահապատժը, գազախցիկները, հյուծվածությունը։ Ահա թե ինչ է մեզ սպասում: Այսինքն՝ մեր անվտանգության ու ազատությունների հարցերն ու շրջանակները գործնականում չեն տարբերվելու անվտանգության ու ազատությունների այն շրջանակներից, որոնք ունեին Օսվենցիմի և Բուխենվալդի բանտարկյալները»։